
Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Գերմանիայի դեսպանն Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված լուսանկարներից
Լուսանկարներին կից գրված է.
«Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը։