
Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Լուկաշենկոն վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ աճի միտումով, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, նշում է լրատվամիջոցը։
Բելառուսի առաջնորդ Ալյաքսանդր Լուկաշենկոն յոթերորդ անգամ է վերընտրվել նախագահի պաշտոնում՝ ստանալով ձայների 86.8 տոկոսը: Նրա ամենամոտ մրցակիցը՝ Սերգեյ Սիրանկովը, ստացել է ձայների 3.2 տոկոսը: