Բաժիններ՝

Բացառվում է, որ տրանսպորտային համակարգում հետադիմությունը թույլ տամ.

Տրանսպորտային համակարգի ներդրումն իսկապես բարդ գործընթաց է եղել, ահռելի ծավալի աշխատանք է կատարվել, և այն ունի մեկ նպատակ, որ Երևանն ունենա կայուն, որակյալ տրանսպորտային համակարգ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց Տիգրան Ավինյանը։

«Երևանը պետք է ունենա տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու և վերանա, ինչպես եղել է միշտ։

Երևանի տրանսպորտի համակարգում կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ հազար ու մի խնդրի առաջ ենք կանգնել։ Կանխիկը տրանսպորտային համակարգից հանելը թմրամիջոցի նման մի բան էր: Հիմա վարորդներին առաջարկում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, արտաժամյա աշխատանքի դեպքում պետք է վճարենք, պարապուրդի համար պետք է վճարենք, այսինքն՝ ստեղծվում են մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, վարի ավտոբուսը, չմտնի որևէ կանխիկ գործարքների մեջ»,-ասաց Ավինյանը։

Նա նշեց, թե իրենց քաղաքական ընդդիմախոսները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ։

«Ես բացառում եմ, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում։ Նրանք առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ, էս համարգը նստացնել կոպեկի վրա՝ իր բոլոր դեգրադացիոն քայլերով։

Էդ կոպեկը չի դառնում 45 հատ տրոլեյբուս, որ պետք է գնենք, չի դառնում համակարգը սպասարկող գումար։ Նոր ավտոբուսների սպասարկումն էականորեն տարբերվում է հին համակարգից։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, թե նույն գումարով այս համակարգը հնարավոր է պահել, սուտ են խոսում։ Քաղաքական բանսարկությունը նոր ժանր է դարձել։ Բացառվում է, որ տրանսպորտային համակարգում հետադիմությունը թույլ տամ»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում է 8 տեսակի ուղետոմս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս