Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում

Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից: Համակարգի՝ հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Payment Channels» անվանակարգում:

Մրցանակը Բանկին է շնորհվել քարտային փոխանցումների ոլորտում նորարար մոտեցումների, հաջողությունների, ինչպես նաև նոր կապուղիների ներդրմամբ հաճախորդներին ընձեռվող հնարավորությունների ընդլայնման շնորհիվ:

Կոնվերս Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցում է 2009թ.-ից, այդ թվում՝ մասնակցելով օնլայն դասընթացների, իրականացնելով խրախուսման արշավներ: Բանկում հայտնել են, որ այս պահին ևս Բանկը խրախուսման արշավ է իրականացնում Mastercard քարտապանների համար, որի շրջանակում խաղարկվում է չորս էլեկտրամոբիլ: Իսկ առաջիկայում՝ համագործակցության շրջանակում, Բանկը հանդես կգա նոր, հետաքրքիր առաջարկով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս