Բաժիններ՝

«Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Լենինգրադի պաշտպանության տարիներին». Շարմազանով

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Լենինգրադի պաշտպանության տարիներին։
1944թ-ի հունվարի 27-ը պատմական է Մեծ Հայրենական պատերազմի տարեգրության մեջ։

Ամբողջությամբ վերացվեց Լենինգրադի շրջափակումը։

Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը թե Մեծ Հայրենականի հաղթանակի, և թե մասնավորապես Լենինգրադի պաշտպանության գործում։

Ամբողջ թիկունքի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը,Էրմիտաժի էքսպոնատների պահպանումն ու տեղափոխումը ղեկավարում էր աշխարահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին, ծովային հրամանատարությունն իրականացնում էր ծովակալ Հովհաննես Իսակովը, իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս՝ Նելսոն Ստեփանյանը։

Փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031