
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է թnւրք-uիրիական սահման

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը ժամանել է թուրք-սիրիական սահման, հանդիպել թուրքական բանակի հատուկ ուժերի հրամանատարության հետ: Այս մասին փոխանցում է Turan-ը:
Ինչպես հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:
Հունվարի 24-ից պաշտոնական այցով Թուրքիայում է Ադրբեջանի փոխնախարար Հիքմեթ Միրզոևը։ Նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետի և այլ հրամանատարների հետ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ըստ երևույթին, Հիքմեթ Միրզոևի այցը վկայում է Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու Բաքվի մտադրության մասին։