Բաժիններ՝

Երևանում կեղծ օղիների շշալցման դեպք է բացահայտվել

Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:
43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Մաշտոցի բաժինների ծառայողները հունվարի 25-ին քրեական վարույթի շրջանակում զննություն են կատարել վերոհիշյալ շինության տարածքում: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի օղիների ակցիզային դրոշմանիշներ, խցաններ, սպիրտանման հեղուկով լցված 10 լիտր տարողությամբ ութ տարա, շշալցման տարբեր պարագաներ և շշալցված օղիներ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031