ՊԵԿ–ը հրապարակել է 2024-ի ամենախոշոր հարկատուների ցանկը. ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, 2024 թվականի տվյալներով, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։

Նախորդ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ)։ Լավագույն տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում ավելի քան 46 մլրդ 860 մլն հարկ է վճարել, 5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյը» (Վեստա)՝ 36 մլրդ 293 մլն դրամով։

Առաջին տասնյակում է նաև վառելիքի շուկայի խոշոր ընկերություններից մեկը՝ «Սի փի էս էներջի գրուպ»–ը, որին հաջորդում են, «Ամերիաբանկը», «Վայլդբերիզը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը։

Տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան», որը «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է (գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում)։ Այն աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է։

Տեսանյութեր

Լրահոս