Բաժիններ՝

Առաջիկա ժամերին՝ մինչև երեկո, կանխատեսվում է մոտ 1500 տների ջրի տակ մնալու վտանգ. Օրենբուրգի շրջանի իշխանություններ

Օրենբուրգի շրջանի իշխանություններն առաջիկա ժամերին՝ մինչև երեկո, կանխատեսում են մոտ 1500 տների և ավելի քան 1600 տնային տնտեսությունների ջրի տակ մնալու վտանգ։

«Առաջիկա օրվա համար կանխատեսվում է ջրի մակարդակի հետագա բարձրացում և մոտ 1500 տների և ավելի քան 1600 սեփական հողատարածքների հեղեղումներ հինգ շրջանների 29 բնակավայրում՝ Օրենբուրգ, Իլեկ և Բելյաևսկի շրջաններ, Կուվանդիկ քաղաքային թաղամաս»,- հաղորդում է տեղի իշխանությունը։

Հիշեցնենք, որ Օրենբուրգում իրականացվում են զանգվածային տարհանումներ ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի պատճառով։

Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը երեկ տելեգրամյան իր ալիքում զգուշացրել էր, որ քաղաքում հնչող ազդանշանը վարժանք չէ, կատարվում է զանգվածային տարհանում, քանի որ Օրենբուրգում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։

«Վերջին 10 ժամվա ընթացքում Ուրալում ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով և այժմ 1143 է։ Այս ցուցանիշները վտանգավոր են»,- գրել է նա։

Քաղաքապետը բնակիչներին հորդոր-կոչ էր հղել՝ ասելով. «Ձեզ հետ վերցրեք փաստաթղթեր, դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության իրեր և անմիջապես դուրս եկեք տնից, իրավիճակը կրիտիկական է, ժամանակ մի կորցրեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս