
Բժիշկը մահացու հիվանդությունների նախանշաններից մեկն է անվանել ականջներում խշշոցը

Ականջներում աղմուկը կարող է լինել մահացու հիվանդությունների նշան, ինչպիսիք են՝ ուղեղի ուռուցքը կամ լսողական նյարդի բորբոքումը, ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկ Իլյա Գանչուկը։ Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է այլ հիվանդություններ, որոնք կարող են ականջներում խշշոց առաջացնել։
Խշշոցը, մասնագետի խոսքով, կարող է առաջանալ ականջի հիվանդությունների (բորբոքում, օտոսկլերոզ), անոթային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքի, միգրենի, գանգի վնասվածքների, էնդոկրին և նյութափոխանակության խանգարումների դեպքում:
Բժիշկը նաև նշել է, որ ականջներում աղմուկ կարող է առաջանալ սթրեսի, տագնապային խանգարումների և դեպրեսիայի դեպքում:
Իսկ տարեց մարդկանց մոտ դա կարող է լինել ծերացման բնական նշան՝ տարիքային լսողության կորուստ կամ պրեսբիկուզիա: