Հույն երկրպագուներին բարկացրել է թուրքական ակումբի ֆուտբոլիստի արարքը
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկել էին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ Թուրքական «Fenerbahce» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում է Ստամբուլը, հյուրընկալվել էր հունական «Olympiacos»-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել թուրքական ակումբի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի հետ կապված միջանդեպը։ Խաղի ընթացքում հունական ակումբի պաշտպաններից մեկի հետ դիրքային պայքարից հետո Ջեկոն մրցավարից պահանջել է կարմիր քարտ ցույց տալ Օլիմպիակոսի ֆուտբոլիստին։ Մրցավարի սուլիչը, սակայն լռել է։
Ի պատասխան Ջեկոն դիմել է սադրանքի և հույն երկրպագուների ուղղությամբ պարզել է Թուրքիայի դրոշը, որը պատկերված է մարզաշապիկի վրա։ Դա էլ պատճառ է դարձել, որպեսզի հույն երկրպագուները բորբոքվեն։
Ջեկոյի քայլը մեծ արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում։
Հիշյալ խաղը ավարտվել էր «Fenerbahce»-ի կամային հաղթանակով»՝ 3։2 հաշվով։