Բաժիններ՝

Մեղրիում վթարված «Ուրալ»-ը ծանրաբեռնված է եղել՝ տեղափոխել երկու դիրքի անձնակազմի․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ զինծառայողներին տեղափոխող ՊՆ-ի Ուրալ մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս։

Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուրալը եղել է ծանրաբեռնված, որի մեջ եղել է երկու դիրքի անձնակազմ, իսկ վարորդը՝ ժամկետային զինծառայող՝ ոչ մեծ փորձառությամբ։

ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ այսօր՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ»,- հայտնում են գերատեսչությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930