Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ռումինական փողոցի 23-ամյա մի բնակիչ փորձել էր կողոպտել հարևանուհուն, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր կարողացել։
Բանն այն է, որ Լիոնել Մեսսին և մյուս ֆուտբոլիստները դարձել են TikTok սոցիալական ցանցի օգտվողների թիրախները: Խաղացողները ոչ միայն անընդհատ լուսանկարվում են մոտ տարածությունից, այլ հաճախ վիրավորվում են՝ արձագանք ստանալու հույսով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ՈւԵՖԱ-ն բացատրել է, թե ինչու չի օգտագործվում VAR տեսանյութերի կրկնության համակարգն ԱԱ-2022 ընտրական խաղերում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ես մի քանի անգամ հրապարակավ առաջարկություն եմ արել. բոլոր նրանք, ովքեր ջանում են, որ հիմա անցկացվեն արտահերթ ընտրություններ, թող հրապարակավ պարտավորվեն, որ կրելու են անձնական պատասխանատվություն ընտրությունների հետ կապված բոլոր ողբերգական պրոցեսների և հետևանքների դեպքում: Եթե ընտրությունների ջատագովներն իրենց վրա նման պատասխանատվություն վերցնեն, ապա խնդրեմ, թող գնան ընտրությունների:
Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր էր խուսափել անցյալ տարվա Արցախյան պատերազմից:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Նարեկի ստեղծած խաղը գաղտնիքի մասին է։ Խաղացողը պետք է ամեն աշխարհում հավաքի աստղն ու բանալին։ Բանալին հավաքելուց հետո բացվում է հաջորդ աշխարհը։ Իսկ տվյալ աշխարհում գտնվող տառերը հավաքելուց հետո ստացվում է ստեղծողի անունը։
Կազմակերպությունը ստեղծել է եզակի մեթոդաբանություն, որը թույլ է տալիս գնահատել ֆուտբոլիստների օգտակարությունը` անկախ այն դիրքից, որում նրանք խաղում են: Այս վարկանիշը գնահատել է 2021 թվականի հունվարի 1-ից ընկած ժամանակահատվածը: CIES-ը գնահատել է լավագույն 5 լիգաների 98 ակումբներից բոլոր ֆուտբոլիստներին, բայց վարկանիշում ներառվել են միայն այն խաղացողները, ովքեր այս հատվածում խաղադաշտում անցկացրել են թիմի խաղացած րոպեների առնվազն 2/3-ը:
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 30-ին, ժամը 15:39-ին տեղեկություն է ստացել, որ մարտի 29-ին Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որքան երկար տևի այս իրավիճակը, այնքան ավելի շատ բացատրություններ են հայտնվելու: Լրատվամիջոցներն արդեն քննարկում են այն տեղեկությունները, թե իբր ղեկավարության մեջ տարաձայնություններ կան՝ մինչ Պերեսը ցանկանում է, որ ավագը մնա (չնայած այն հանգամանքին, որ մի քանի տարի առաջ նա ցանկանում էր ազատվել՝ ինչպես իրենից, այնպես էլ՝ Ռոնալդուից), գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը չի պլանավորում երկարաձգել պայմանագիրը:
Թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանը (Այդան Ջանբուլա) 11 ամիս 20 օրվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմի կենտրոնական կրոնական կազմակերպության անվճար իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Վալերիի Մարկարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար 2-րդ աստիճանի մեդալով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք հունվարին այցելել էին Չինաստանի Ուհան քաղաք՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի տարածման աղբյուրները, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ «Քովիդ-19»-ի ծագման վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտ կարող է վերադառնալ մեկ շաբաթից:
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, որն այժմ խաղում է «Սան Պաուլուում», խոսել է 2016 թվականին «Բարսելոնայից» հեռանալու պատճառների մասին:
Ջոն Գալագերը ժամանել է Հայաստան՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արտեմ Կ.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 4-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Հայտնում ենք, որ այսօր՝ 2021թ. մարտի 30-ին, Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն (սա մեր ընկերության կողմից ներկայացված երկրորդ հայցադիմումն է) ընդդեմ Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մարտի 30-ին արտգործնախարարությունում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Պաշտպանի պայմանագիրը բանակայինների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիս։
Մարտի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք քանդել են Խանջյան փողոցի բնակարաններից մեկի պատը և փորձել մտնել բնակարան, սակայն հանցանքն ավարտին չէին հասցրել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից:
ԱդրբեջանԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Մարտի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական թիմը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ճանապարհներին երկրորդ ադրբեջանական սադրանքն է գրանցվել: Առաջինը՝ մարտի 25-ին, Կարմիր Շուկա-Սարուշեն ճանապարհին էր, երբ ադրբեջանական զինվորական մեքենաներից քարերով հարվածել էին այնտեղով անցնող հայկական համարանիշներով մեքենային: