Բաժիններ՝

Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Մանչեսթեր սիթի»-ից

Անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավարտվում է «քաղաքայինների» և Ագուերոյի գործող պայմանագրի ժամկետները: Թե որտեղ կշարունակի կարիերան արգենտինացին դեռևս հայտնի չէ: «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է հրաժեշտի երեկույթ կազմակերպել հարձակվողի պատվին:

Սերխիո Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց 2011 թվականին իսպանական «Ատլետիկո»-ից: «Քաղաքայինների» կազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 384 խաղի և դարձել է 257 գոլի հեղինակ: Ագուերոյին է պատկանում ակումբի լավագույն ռմբարկուի ռեկորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս