Բաժիններ՝

Ադրբեջանցիների կողմից մեքենաների քարկոծումը չի կարող անարձագանք մնալ. Արցախի ԱԺ նախագահ

ԱդրբեջանԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:

Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին: «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է», – ասել է Արթուր Թովմասյանը:

Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, նաև նշել տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման կարևորությունը։

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը: «Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում լինենք ուժեղ », – ընդգծել է ԱԳ նախարարը: Կողմերը պայմանավորվել են պարբերական բնույթ հաղորդել նման հանդիպումներին:ցիների կողմից մեքենաների քարկոծումը չի կարող անարձագանք մնալ. Արցախի ԱԺ նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031