Տիկնիզյանով հետաքրքրված են «Ջենովան» և «Սպեցիան»
ԲԿՄԱ-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Ջենովան» ու «Սպեցիան»:
Ըստ աղբյուրի, այս ակումբների սկաուտները հետևում են Տիկնիզյանի խաղին Եվրո 2021-ի (U21) խմբային փուլում:
Պաշտպանի պայմանագիրը բանակայինների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիս։
Սիրարփի Աղաբաբյան