Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն խոսել է Ռոնալդուի գոլի և մրցավարի սխալի մասին

ՈւԵՖԱ-ն բացատրել է, թե ինչու չի օգտագործվում VAR տեսանյութերի կրկնության համակարգն ԱԱ-2022 ընտրական խաղերում:

Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականների խաղում (2:2) «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ խաղակեսի լրացուցիչ ժամանակում գոլ խփեց, բայց մրցավարները չհաշվեցին գնդակը՝ որոշելով, որ գնդակը չի հատել դարպասի գիծը:

Հանդիպումը սպասարկում էր Նիդեռլանդների մրցավարների թիմը՝ Դենի Մաքքելիի գլխավորությամբ: Խաղում չկար VAR կամ գոլային համակարգ:

«2019 թվականին ՈւԵՖԱ-ն հրավիրեց ՖԻՖԱ-ին VAR-ն իրականացնելու այս ընտրական մրցաշարում:

Համաճարակի ազդեցությունը գործառնական և նյութատեխնիկական հնարավորությունների վրա ստիպել է ՈւԵՖԱ-ին հետաձգել Եվրոպական լիգայի խմբային փուլում կրկնապատկերների համակարգի իրականացումը մինչև 2021/22 մրցաշրջանը` 2020/21 մրցաշրջանից սկսելու փոխարեն, ինչպես նաև հետ կանչել իրագործելու առաջարկը Եվրոպայում 2022 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլում:

2020 թվականի աշնանը համակարգը չօգտագործվեց Ազգերի լիգայի խմբային փուլում, և, հետևաբար, մինչ այժմ համակարգը երբեք չի օգտագործվել ընտրական փուլում ազգային հավաքականների խմբային փուլի խաղերում»,- ասված է հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031