Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը:
Փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր տարեսկզբին; Դատարանի այդ որոշումից հետո վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի կազմերը հայտնի են:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 31-ինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրի Մարիամ Բզնունու հետ՝ ուղեկցությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Մովսես վարդապետ Սարգսյանի: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանին:
«Արևմուտք 2021» զորավարժություններին նախապատրաստվելու պատրվակով Ռուսաստանը վերջերս զորքերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմանին` տեղակայելով ՌԴ-ի Բրյանսկի և Վորոնեժի մարզերում և Ղրիմում:
Մարտի 31-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Սիրելի հայրենակիցներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է մեծ հայ, մեծ զինվորական, հորս մարտական ընկեր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը։ Կոմանդոսի ավանդը կգրվի հայոց պատմության ոսկե էջերին։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը այս տարի նշում է ապրիլի 4-ին: Տոնի հաջորդ օրը մեռելոց է։
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհո
Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներ։
Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ ադրբեջանական խաղաղասիրությամբ:
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությանը (ANAMA) հղումով գրում է Minval-ը։
Երբ շատ ցեղեր ու ցեղային միավորներ դեռ չէին կազմավորվել, մենք ունեինք պետություն, մենք ունեինք առաջնորդ, մենք ունեինք Ծովից Ծով Հայաստան… կորցրեցինք, որովհետև շատերը չկարևորեցին պետականություն ունենալու առաջնահերթությունը, փաստի կարևորությունը, քանի որ դեռ քոչվորի հոգեբանության մեջ էին… Դարեր անցան, 30 տարի առաջ կրկին պետություն դարձանք, այն էլ անկախ պետություն, բայց դեռ շատերը քոչվորի հոգեբանությամբ են ապրում…
ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին:
Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով ամենաբարձր գնահատականն է ստացել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 3.7 բալ: Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նախորդ տարի պոպուլիստական վառ փաթեթավորմամբ մեկնարկած «հակաճգնաժամային» երկրորդ միջոցառումը նպատակ ուներ չեզոքացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները գյուղատնտեսության ոլորտում։
Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մարտի 30-ի հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում։ Այս մասին ասված է Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունում»։
Լոռու մարզի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանն այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել: Վերջինս անցած շաբաթ Քննչական կոմիտեի տեղակալ էր նշանակվել:
Այս պահին ունենք 2160 հոսպիտալացված քաղաքացիներ, ունենում ենք հերթեր, որոնք սպասում են ազատվող մահճակալների»,-ասաց նա և նշեց, որ հիվանդանոցային ծավալը մեծացվում է, ավելանում են մահճակալներ։
Բժշկական համալսարանով անցած ցանկացած ուսանող գիտի, որ առողջապահական տեսանկյունից ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունները, քան բուժել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը չի մասնակցել Ստոքհոլմում մարտի 22-28-ն անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությանը, թեև նրանք մեկնել էին մրցավայր:
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հրատարակությունն անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմի դադարեցման նպատակով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին, հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական խնդիրներին և դրանցում ԱՄՆ նոր վարչակազմի դերակատարմանը:
Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել։
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Մունդիալի ընտրական փուլի երրորդ տուրում իր թիմին բարդ հանդիպում է սպասվում Ռումինիայի դեմ:
Մարինա Խաչատրյանը՝ «AstraZeneca»-ի ռիսկերի ու վտանգների մասին. ՈՒՂԻՂ”