Բաժիններ՝

Մեսսին տարվա առաջին եռամսյակի լավագույն խաղացողն է

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնն (CIES) ամփոփել է 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքները՝ գնահատելով լավագույն 5 լիգաների ֆուտբոլիստների ելույթները:

Կազմակերպությունը ստեղծել է եզակի մեթոդաբանություն, որը թույլ է տալիս գնահատել ֆուտբոլիստների օգտակարությունը` անկախ այն դիրքից, որում նրանք խաղում են: Այս վարկանիշը գնահատել է 2021 թվականի հունվարի 1-ից ընկած ժամանակահատվածը: CIES-ը գնահատել է լավագույն 5 լիգաների 98 ակումբներից բոլոր ֆուտբոլիստներին, բայց վարկանիշում ներառվել են միայն այն խաղացողները, ովքեր այս հատվածում խաղադաշտում անցկացրել են թիմի խաղացած րոպեների առնվազն 2/3-ը:

2021 թվականի սկզբի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին էր: Նա խաղացել է 998 րոպե, նրա գործակիցները 92-100-ն են: Երկրորդ տեղը կիսում են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (1106 րոպե) և «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն (799 րոպե): Երկու ֆուտբոլիստներն էլ գնահատվել են 89,5՝ 100-ից:

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիասը երրորդ տեղում է (1,335 րոպե, 89,4 գնահատական): «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակել է հնգյակը (1191 րոպե, գնահատականը՝ 89,3):

2021-ի առաջին եռամսյակի 10 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը՝ ըստ CIES-ի, այսպիսի տեսք ունի.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

2-3 Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

2-3 Ժորժինյո («Չելսի»)

4. Ռուբեն Դիաս («Մանչեսթեր Սիթի»)

5. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»)

6-7 Նաբիլ Ֆեկիր («Բետիս»)՝ 892 րոպե խաղադաշտում, գնահատական՝ 87,6

6-7 Տոնի Կրոս («Ռեալ») – 905 րոպե, գնահատականը՝ 87,6

8. Անդրե Սիլվա («Այնտրախտ» Ֆրանկֆուրտ) – 1047 րոպե, գնահատական ՝ 87,4

9. Լորենցո Ինսինյե («Նապոլի») – 1096 րոպե, գնահատականը՝ 87

10. Ջեյդոն Սանչո (Դորտմունդի «Բորուսիա») – 878 րոպե, գնահատականը՝ 86,4

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս