Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Արցախի Հանրապետության մի խումբ հանրային ծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.
Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։
Նիկոլ Փաշինյանն ի զարմանս աշխարհի, ի վնաս Հայաստանի, Արցախի ու ի դժբախտություն հայ ժողովրդի (նաև՝ ի ամոթ քաղաքական վերնախավ կոչվածի) դեռ զբաղեցնում է վարչապետի աթոռը, թեև պետք է գտնվեր լրիվ այլ աթոռի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ գրառումը վերնագրելով՝ «Քաղաքացի Նիկոլ Փաշինյանին տրվելիք հարցերից (դատարանում)»:
Ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին ճառով հանդես գալու Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատների առջև։
Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանությունը):
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին:
Որքանով, որ ես եմ տեղյակ, Թուրքիայի կառավարությունը շատ կառուցողական է ծրագրում իր քայլերը: Սակայն, իհարկե, նրանք պետք է համարժեք պատասխան ստանան: Ի՞նչ պետք է անի առաջին հերթին Հայաստանը՝ հրաժարվի Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից, վերաշարադրի իր սահմանադրությունը:
Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը բավականաչափ ուժեղ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 14-ին ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:
Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորի հոգեցունց ելույթը, հարցերին տրված անդաստիարակ պատասխանները ապացուցում են, որ հունիսին նախանշված արտահերթ Խորհրդարանական ընտրությունները լինելու են նախորդ ընտրությունների բովանդակային շարունակության տրամաբանության մեջ։ Այսինքն, վերեւում նշված սուբյեկտը սեփական քարոզարշավի արդարացման, հաջողության գրնացման համար սետեղծում է դեմոններ, ռենկարանցիա անում այս կամ այն անձին կամ դիպվածին, որպեսզի կարողանա կառուցել ու ռելիզացնել քարոզարշավը։
Համոզվելու համար, որ նա անբարոյական վաստակ է, բավարար է վերընթերցել նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները՝ թե 2009-2013 թթ, թե 2016-2018 թթ, թե 2018-2020 թթ:
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ. Դեմիրճյան փողոցը փակ է. ՈՒՂԻՂ
«Եթե որոշակի փաստերի՝ ջրի երես դուրս գալուն դեմ չէիք, ինչո՞ւ եք հիմա միանձնյա նման զեկույց ներկայացնում». Ամեն Եղիազարյանը՝ Փաշինյանին
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
30 տարի Արցախի ու Հայաստանի անկախ ու անվտանգ պետականությունների գոյության փաստից նեղսրտող թուրքի վիժվածքն ու հավաքված տականքներն այսօր ԱԺ-ում բացահայտեցին, թե որքան են ատում հայկական երկու պետականությունները և որքան են ատում այդ պետականությունները ստեղծողներին։
«Ադրբեջանը կփորձի անել այնպես, որ ճանապարհները չբացվեն, մենք լինելու ենք մաքսիմալ կառուցողական». Փաշինյան
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ է անում հավաքվել է Ազգային ժողովի մոտ, որտեղ այս պահին ելույթ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում :
Ապրիլի 14-ին, ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ստահակ, մոլագար, տականք պետք է լինես, որ որդուդ ու կնոջդ մասնակցությամբ բեմադրություններ կազմակերպես, կեղծ խրամատներ ու բլինդաժներ կառուցես, որ Էրատոն ֆոտոսեսիաներ կազմակերպի, երբ մեր որդիներն այդ ժամանակ զոհվում ու վիրավորվում էին։
Ապրիլի 13-ին Պարիստանում առնվազն չորս մարդ է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել իշխանությունների կողմից «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) իսլամական կազմակերպության առաջնորդ Ալամա Սաադ Հուսեյն Ռիզվիի կալանավորման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում:
2021 թվականին 9 առարկաներից՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Նա այլևս դուրս է եկել այն խեղճացած իրավիճակից, որում գտնվում էր պատերազմի ավարտից և խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո։
ԱԺ ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում եզդիական համայնքի նոր տարվա առթիվ:
Արցախում ապրիլի 13-ին կատարված 133 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին հ. 54 երթուղին սպասարկող «Գազելի»-ում սպանության դեպք է գրանցվել: