Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 15-ին հաստատել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է իր ռազմական նավերի անցումը Սև ծով: «Երեկ ԱՄՆ-ը բանավոր կերպով մեզ հաստատել է, որ չեղարկել է անցումը: Գրավոր ծանուցում առայժմ չկա»,-Չավուշօղլուն ասել է NTV հեռուստաալիքին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 15-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Իրականությունն այն է, որ այսօր մենք ապրում ենք պատահականությունների կողմից դրսի պատվերով ստեղծված այն «ժողովրդավարական» պետությունում, որտեղ տիրում է ոչ թե օրենքի իշխանությունը, այլ մտածելու և գործելու անընդունակ ամբոխին անընդհատ ուղղորդող մեկ անկարողի դիկտատուրան…
Ապրիլի 14-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք:
ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, բայց դեռևս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: Այս մասին գրում է РБК-ն` հղում տալով իր հայկական, ռուսական և ԵԱՏՄ-ի աղբյուրներին:
Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 65 տարեկան հասակում սրտի կաթվածից կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանը:
Ռուսաստանի Lիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ժամանակն է «հանգստացնել» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով:
Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար:
Թուրքիան շարունակում է լրիվ չափով կատարել Մոնտրյոյի կանվենցիան նեղուցների կարգավիճակի մասին, և ոչ մի երկիր չպտք է անհանգստանա դրա վերաբերյալ: Ապրիլի 15-ին այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պլյուս-մինուս մի 50 տարի կնստես… լավագույն դեպքում։
Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ:
Այսօր Մշակույթի համաշխարհային օրն է, և այժմ ես կանգնած եմ Արցախի հայկական կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկի` 4-րդ դարում հիմնված Ամարասի վանական համալիրի մոտ:
Չի բացառվում, որ մոտ ժամանակներում կառավարությունը կրկին անգամ ներգրավի արտաքին պարտք չբացահայտված «ոչ ռեզիդենտներից», որը կհետապնդի տարբեր նպատակներ, օրինակ` ֆինանսավորելու արտահերթ ընտրությունները կամ իրագործելու որոշ ծրագրեր Սյունիքում, որոնք կհակասենք Հայաստանի պետական շահին։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը զավեշտալի է համարում, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն՝ թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով:
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը դաշնակիցների հետ մեկտեղ կանոնավոր կերպով գործողություններ են անցկացնում Սեւ ծովում, բայց իր պոտենցիալ կամ ապագա գործունեության մասին մանրամասնություններ Պենտագոնը չի հայտնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ առաջարկել է վերականգնել Ղարաբաղն ու «բարձրացնել Հայաստանի տնտեսությունը», եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ կարգավորել կոնֆլիկտը:
Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել՝ քրեական գործի հարուցման մասին։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին կարգադրել է սկսել հարձակման հետաքննությունը, որը կատարվել է երկրի հյուսիսի Քրդական Ինքնավար Շրջանում Էրբիլ քաղաքի օդանավակայանի վրա:
Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է գումարով լուծել Արցախի հարցը»- «Беларусь 1»-ի փոխանցմամբ ասել է Լուկաշենկոն։
Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։
Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով: