«Ելքը մեկն է։ Չեղարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը․ պետք է սկսել կառավարությանը և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»
Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորի հոգեցունց ելույթը, հարցերին տրված անդաստիարակ պատասխանները ապացուցում են, որ հունիսին նախանշված արտահերթ Խորհրդարանական ընտրությունները լինելու են նախորդ ընտրությունների բովանդակային շարունակության տրամաբանության մեջ։ Այսինքն, վերեւում նշված սուբյեկտը սեփական քարոզարշավի արդարացման, հաջողության գրնացման համար սետեղծում է դեմոններ, ռենկարանցիա անում այս կամ այն անձին կամ դիպվածին, որպեսզի կարողանա կառուցել ու ռելիզացնել քարոզարշավը։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ թիվ 1 Բորտի ժամանակվոր ուղեւորը քարոզարշավը տանելու է «սեւեր-սպիտակներ», «հայ-թուրք», «գելեր-գելխեղդներ» կամ «դավաճան-հերոս» ձեւաչափով։
Սույն սուբյեկտն, այսօր եւս մեկ անգամ ապացուցեց, որ ի զորու չէ բովանդակային, առողջ բանավեճի, գաղափար չունի ապագայում մեզ սպասվող մարտահրավերների մասին, ինչպես նաեւ չկա հստակ ձեւավորված պետական քաղաքականություն՝ ՀՀ-ի ու ազգի ապագայի վերաբերյալ։ Նրան ավելի հեշտ է «պայքարել» անցյալում գոյություն ունեցած դեպքերի, անցքերի, մարդկանց եւ գործիչների հետ. քանի որ նրանք արձագանքել չեն կարող, քանի որ իրավիճակը այլ է, իսկ ռետրոսեպկտիվ մեկնաբանություններ անելը՝ ամենահեշտը։
Հաշվի առնելով այս ողջ պրոցեսը՝ ելքը մեկն է։ Չեղարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը։ Ավելին, պետք է սկսել կառավարությանը եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Սա է բխում ՀՀ շահերից, ՀՀ ապագայից, որտեղ տեղ չունի այժմ թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորը՝ իր հիվանդագին մտքերով, գաղափարներով»։