
Ռոուհանին Իրանը բավականաչափ ուժեղ համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը բավականաչափ ուժեղ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 14-ին ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
«Մեզ ասում են. գիտե՛ք, թե ով է ձեր առջեւ,- ԱՄՆ-ը: Հետո՞ ինչ, որ ԱՄՆ-ը: Մենք բավականաչափ ուժեղ ենք ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար,- ասել է նա:- Մենք արդեն ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել միջուկային գործարաքի շուրջը, իսկ այնուհետեւ Վաշինգտոնին ցույց ենք տվել իր տեղը»: Բացի դրանից, նախագահը կոչ է արել չվախենալու բանակցություններից: «Որոշ (ուժեր Իրանում) վախենում են Վիեննայի բանակցություններից եւ այնպիսի ապրումներ են ունենում, որ դրանք շուտով կավարտվեն, պատժամիջոցները կվերացվեն, եւ դուք խնդիրների կհանդիպեք (նախագահական) ընտրություններում»,- հավելել է նա: Անցյալ շաբաթ Վիեննայում կայացել է Իրանի Համատեղ հանձնաժողովի եւ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի հինգ մյուս մասնակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ ընթացիկ տարում առաջին անմիջակա նիստը:
Քաղտնօրենների մակարդակով հանդիպման մասնակիցները քննարկել են միջուկային գործարքի դրույթների լիովին կատարմանը վերադառնալու հարցերը: Նիստի նպատական է եղել երկու փորձագիտական խմբերի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման հարցերի եւ ատոմային ոլորտում Թեհրանի պարտավորությունների կատարման հարցերի խմբերի հետագա աշխատանքի խնդիրների սահմանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: