Արցախում կորոնավիրուսով վարակված 40 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում
Արցախում ապրիլի 13-ին կատարված 133 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 351 քաղաքացու հետազոտություն, որից 687-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար հետևել ցուցումներին