ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը դաշնակիցների հետ մեկտեղ կանոնավոր կերպով գործողություններ են անցկացնում Սեւ ծովում, բայց իր պոտենցիալ կամ ապագա գործունեության մասին մանրամասնություններ Պենտագոնը չի հայտնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ առաջարկել է վերականգնել Ղարաբաղն ու «բարձրացնել Հայաստանի տնտեսությունը», եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ կարգավորել կոնֆլիկտը:
Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել՝ քրեական գործի հարուցման մասին։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին կարգադրել է սկսել հարձակման հետաքննությունը, որը կատարվել է երկրի հյուսիսի Քրդական Ինքնավար Շրջանում Էրբիլ քաղաքի օդանավակայանի վրա:
Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է գումարով լուծել Արցախի հարցը»- «Беларусь 1»-ի փոխանցմամբ ասել է Լուկաշենկոն։
Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։
Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով:
2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար անհրաժեշտ բուժօգնության տեսակի բացակայության և աշխարհագրական անհավասարակշիռ լուծումների տեսանկյունից։
Ազգ արթնացիր քնից, վաղը ուշ է լինելու:
Կառավարության որոշմամբ՝ այսուհետ հունվարի 2-ից կսկսվեն աշխատանքային օրերը. Նոր տարվա հանգստյան օրերը կրճատվեցին 5-ով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարիներ առաջ առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, այն դեպքում եթե Հայաստանը համաձայներ զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1014 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 206 142-ի:
Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին: Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:
Կապիտուլյանտն իր իշխանությունը պահելու համար սկսել է «խաղաղության» քարոզը։ Բայց դա կապիտուլյատիվ խաղաղություն է, պայմանական ասած՝ լենանազարյանական խաղաղություն, որն իշխանություն պահելու համար է և որևէ կապ չունի պետության անվտանգության հետ։ Սա նաև էժան ապրանք է, որը Փաշինյանը, իր էությանը համաձայն, փորձում է մեծածախ վաճառել կոտրված, հուսալքված, ինչու չէ՝ պատերազմից վախեցած ժողովրդի վրա։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 14-ին Գյումրի քաղաքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 53-ամյա Համբարձում Ջ.-ին, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Մահացել է Թուրքիայի նախագահին կից խորհրդատվական խորհրդի անդամ, երկրի նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագահ Յըլդըրըմ Աքբուլութը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:
Իրաքի զինված ուժերի` երկրի հյուսիսում գտնվող ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով հթուրք զինծառայող է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին հայտարարությունից հետո այցելել է Առլինգտոնի գերեզմանոցի այն հատվածամասը, որտեղ թաղված են Իրաքում եւ Աֆղանստանում զոհված ամերիկացի զինծառայողները։
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։
Նույն 2019 թ․ հունիսին, Պաշտպանության նախարարը հրաման էր արձակել Ակտիվ պահեստազոր ստեղծման մասին, որը սակայն փաստացի չիրականացվեց, քանի որ Կառավարությունը դրա համար միջոցներ արդյունքում այդպես էլ չհատկացրեց։ Նույն հարցն է առաջանում՝ եթե գիտեիք, որ մոտալուտ պատերազմ է սպասվում, ինչո՞ւ միջոցներ չէիք հատկացնում Պահեստազորի համար, փոխարենը պարգևավճարներ էիք շռայլում Ձեր կողմնակիցներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին անհայտ է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի հետագա ճակատագիրը։
Նախորդ տարի ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը պաշտոնից հեռացվեց իր հետ սերտ կապի մեջ գտնվող ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի օգտին պետական հովանավորչություն կատարելու մեղադրանքների ուղեկցությամբ։ Եվ այժմ, թեև Գրիշա Թամրազյանը այլևս պետական պաշտոնյա չէ և նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական, նրա մերձավոր շրջապատը շաբաթը մեկ նոր պաշտոն է ստանում ՀՊՏՀ-ում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Տնտեսագիտական համալսարանը Դիանա Գալոյանի միջոցով արդեն ուղիղ կառավարում է Գրիշա Թամրազյանը:
Երկու մարդ տեղում մահացել է, 4–ը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։