Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից: Այդ մասին տեղեկացնում է Times թերթը:
Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275 000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։
Կառուցողականության, կոնսենսուսի պատրաստակամության ու հարմարվողականության միջև կա սկզբունքային տարբերություն։ Կոնսենսուսի դեպքում ոչ միայն չի բացառվում, այլև պարտադիր է համարվում սահմանային վիճակների, կարմիր գծերի առկայությունը։
«Նման ցուցահանդեսն ակնհայտորեն նպատակ ունի նվաստացնելու և նսեմացնելու ղարաբաղցի հայ ժողովրդին և նրանց զինված ուժերը, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին»: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել գերմանացի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված պուրակին, որտեղ հայկական կողմից գերեվարած զինամթերքի կողքին ներկայացված էին հայ զինվորի կերպարներով էքսպոնատներ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազար 878 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:
Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է Ոստիկանություն։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: Այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
Արդեն 3 տարի է մեզ հրամցվում է այս օրակարգը: Այս «ընտրությունը» ներդրվել է մեր քաղաքացիների մեծ մասի գիտակցության մեջ:
ՀՀԿ խորհրդի անդամ,ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Վերջին հինգ ամիսներին, կապիտուլյանտն իր ուսապարկերին բացատրում էր, որ «մի՛ վախեցեք, հայ ժողովրդի որոշ մասի մոտ դավաճանությունն ու վտանգը չգիտակցելն ընդունված կատեգորիաներ են, հետևաբար խաբելը՝ շատ հեշտ է»։ Այսօր ուսապարկերը համաձայնեցին ու ծափահարեցին իրենց առաջնորդին։ Ուրիշ բան չկա։ Սա է մեր իրականությունը։ Մենք […]
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ը պատրաստվում է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Ապրիլի 14-ին, ժամը 16։19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Նիկոլ Փաշինյանը թաքնված պոետ է։ Առնվազն հոգով։ Առնվազն այնքան, որ կարողանում է իր և դիմացինների համար կարևոր ասելիքները տեղ հասցնել բանաստեղծության տեսքով։ Նրա առաջին արձագանքը անցած տարի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առթիվ ֆեսբուքյան էջում զետեղված սեփական բանաստեղծությունն էր՝ Տիգրանակերտի մասին։ Ինչ եղավ դրանից հետո՝ 44 օր շարունակ, ու նաև դրանից հետո՝ բոլորին է հայտնի։
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:
Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ միջազգային խորհրդաժողովներին չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ Աֆղանստանից դուրս չեն բերվել բոլոր օտարերկրյա զորքերը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։
Իրանի կողմից մինչև 60 տոկոս ուրանի հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: Ինչպես տեղեկացնում է Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Երեկ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող իշխանամերձ խմբի անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Antifake.am կայքի լրագրող Մարի Ամիրջանյանի սոցիալական ցանցի անձնական էջն ու վերջինիս լուսանկարը՝ դրանք համեմելով ծաղրական, գռեհիկ գրառմամբ, լրագրողի անձի նկատմամբ գեներացնելով ատելություն, անձնական վիրավորանքների տարափ, սպառնալիքներ ու հայհոյանքներ:
Դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Շուրջ 20 աշակերտ է մահացել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Actu Niger տեղական հրատարարությունը:
ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանի հարցն էի լսում քիչ առաջ ու այդ հարցին տրված՝ դավաճան Նիկոլի պատասխանը։
Պատահական չէ, որ Նիկոլի «հեղափոխական» առաջին քայլը Հանրային Ռադիոյի գրավումն էր, իսկ «հեղափոխության» հաղթանակից հետո առաջին քայլը ֆեյքերի ֆաբրիկաների ստեղծումն էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ անհրաժեշտ է առաջին քայլով զարգացնել ստի գործիքները։
Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1085-ով: Մահացել է յոթ մարդ:
Antifake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Հեղափոխության պահապաններ» կոչվող իշխանական խմբակը, որը քարոզարշավներ է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոյի ներքո, թիրախավորել է AntiFake.am-ին և մեր լրագրող Մարի Ամիրջանյանին. տարածել են մեր լրագրողի անձնական էջի լուսանկարն ու ֆեյսբուքյան օգտահաշվի հղումը՝ անձնական վիրավորանքներով։