
Մյունխենի իշխանությունները կողմ են Եվրո-2020-ին երկրպագուների ներկայությանը

Գերմանական Մյունխեն քաղաքի ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը Եվրո-2020-ի խաղերը հանդիսականի մասնակցության անցկացնելու հարցի շուրջ: Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները:
«Ալիանս Արենա»-ն, որը տեղավորում է 75 հազար հանդիսական, կընդունի 14,5 հազար երկրպագու:
ՈՒԵՖԱ-ի գործկոմը ապրիլի 23-ին վերջնական կորոշի, թե Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը որ քաղաքներում կանցկացվեն: Այժմ հարցականի տակ են նաև Դուբլինում և Մյունխենում կայանալիք խաղերը: Եթե որոշում կայացվի, որ հանդիպումները չեն կայանա այդ քաղաքներում, ապա հնարավոր է, որ հավելյալ 4 հանդիպումներ անցկացվեն Լոնդոնում: