ԲԴԽ–ն՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, այցելել է դատարաններ․ պաշտոնական

Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Դատարանների նախագահները և դատավորներն իրենց հերթին ներկայացրել են դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական երաշխիքներին, դատարանների նյութատեխնիկական հագեցվածության վիճակին առնչվող խնդիրներ, ոլորտում առկա բացերի հաղթահարման առաջարկություններ ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս