«Մեղրիով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում». ԱԱԾ տնօրենի գրությունը՝ ՔԿ նախագահին

Փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գրությունից մի հատված՝ ուղղված ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին։

Գրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ու ֆեյքային բանակների հայտարարությունը, թե Սյունիքում նրան ուղղված հայհոյանքները կազմակերպված են, կատարյալ սուտ է, քանի որ նույնիսկ ԱԱԾ-ն արձանագրել, որ «Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը և մինչև այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում և բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաև խիստ հուզումնալից վիճակ»:

Փաստացի, ԱԱԾ արձանագրում է, որ երեկ բերման են ենթարկվել ու խոշտանգվել իրենց հայրենիքի ապագայով մտահոգ սյունեցիներ:

 

Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրում տպավորություն ստեղծում։

Posted by Lusine Sahakyan on 2021 թ. ապրիլի 23, ուրբաթ

Տեսանյութեր

Լրահոս