«Հրապարակ» թերթը գրում է․ «Ամիսներ առաջ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որոշ տեղեկություններով, ամեն ինչ անում է իշխանական ճամբարում հանգրվանելու եւ ընտրացուցակ մտնելու համար։ Մասնակցելո՞ւ եք առաջիկա ընտրություններին․ մեր հարցին Բագրատյանը երեկ ուշագրավ պատասխան տվեց.
«Իրավունք» թերթը գրում է․ «Մամուլում շարունակվում են ակտիվորեն շրջանառվել լուրեր այն մասին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լուրերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վաճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 3-6-ը լինելու է Արցախում: Նախատեսված է, որ նա Արցախում մի շարք հանդիպումներ է ունենալու, ինչպես նաև միասնական պատարագ՝ երկու հայկական հանրապետությունների խաղաղության, բարեկեցության աղոթքներով:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների փաստաթղթերը՝ նախընտրական ցուցակները, պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը՝ դիմումներ, բնակության վայրի տեղեկանքներ եւ տեղեկանք հայոց լեզվին տիրապետելու մասին։ Երեկ բոլոր կուսակցությունների շտաբներում վերջին աշխատանքներն էին տարվում՝ փաստաթղթերն ամբողջացնելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երբեմնի հեղափոխական Հայկ Մարությանը, ում Նիկոլ Փաշինյանը մեծ հիացմունքով ու ոգեւորությամբ հեղափոխության օրերին բարձրացրեց հարթակ, ապա 2 ամիս անց կարգեց Երեւանի քաղաքապետի բարձր պաշտոնին, մեկ տարուց ավելի է՝ չի շփվում վարչապետի հետ, չի մասնակցում կառավարության նիստերին, եւ իշխանական թիմի ու նրա միջեւ խոր թշնամական հարաբերություններ են։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները մայիսի 20-ին և 21-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքում հաշվառված, բայց Գյումրիում բնակվող 49-ամյա մի տղամարդ բնակության վայրում կամ հարակից օժանդակ կառույցներում ապօրինի պահում է թմրամիջոց:
Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ և Երկրի վրա կանխատեսում են մագնիսական փոթորիկ:
Զբոսաշրջիկները, որոնք պատվաստումն ստացել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, կկարողանան հունիսի 7-ից մուտք գործել Իսպանիա:
2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 07.15-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած բազմակի վերքերով իրենց մոտ է ընդունվել Արտաշատ քաղաքի 67-ամյա բնակչուհին:
Մեքսիկայի իշխանությունները սկսել են թուլացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկրում և վերադառնալ բնականոն կյանքին:
Ֆարշը տապակել: Այնուհետև տապակել կտրատված սոխը, ավելացնել ֆարշին: Լցնել քերած պանիրը, կտրատած կանաչիները և հում ձվերը:
Օգտագործողները բավական ժամանակ ունեն նոր զննարկիչ ընտրելու համար:
Քաղաքային կյանքը լի է գեղեցկությամբ՝ ռոմանտիզմ, առեղծված, էներգիա: Արևը ծագելուն պես աղմուկն արթնանում է. մեծահասակները շտապում են աշխատանքի, ուսանողները` համալսարաններ, երեխաները` դպրոց, իսկ մթնշաղի հետ միասին ամեն ինչ փոխվում է. վառվում են գիշերային պայծառ լույսերը և քաղաքն ընկնում է խորհրդավոր մթնոլորտի մեջ:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:
Կորոնավիրուսի դեմ պայքարի գծով Վրաստանի միջգերատեսչական կոորդինացիոն խորհուրդը որոշում է ընդունել հունիսի 1-ից հանել սահմանափակումները, որոնք սննդի օբյեկտների համար գործում են հանգստյան օրերին:
Բրիտանական հանրահայտ «The Guardian» թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ իսպանացի Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին, շեշտել է, որ այն պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով:
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում եվրոյի, դոլարի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 25-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել:
Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Որակյալ տեխնոկրթություն ստանալու համար կարիք չկա հայրենիքից մեկնելու, կարելի է պարզապես արտասահմանը բերել տուն, իսկ մեր օրերում դա շատ հեշտ է՝ բացում ես համացանցը, որոնում ես քեզ հետաքրքիր նյութը, գտնում ու սովորում։ Այս փոքրիկ հողակտորին մեծ ուղեղներ են պետք, հակառակ դեպքում չենք աճի։ Եթե ինչ-որ դեպքում հեռանամ երկրիցս, ապա միայն հենց այս հողի վրա ինչ-որ բան փոխելու նպատակով»,- ասում է Տաթևիկը։
Ժողովուրդը տեսնելով իր արտապատկերում, հիանում է նրանով, որովհետև ի տարբերություն նախորդների, նա ամենից հասկանալին է իր համար:
Վրաստանի իշխանությունները հունիսի 1-ից կբացեն ցամաքային սահմանները, որոշումն ընդունվել է COVID-19-ի դեմ պայքարի համակարգող շտաբի նիստի արդյունքներով։
Եվրոպական միության գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց ու կազմակերպությունների անուններ ներառել:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է «մոբիլիզացնել միջազգային աջակցությունը»՝ Գազային օգնելու համար:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը։