
Մսով պիրոգ՝ հունական բաղադրատոմսով

Բաղադրիչներ
1. Շերտավոր խմոր – 1 կգ
2. Մսի ֆարշ – 500 գ
3. Պանիր – 300 գ
4. Այծի կամ ոչխարի պանիր – 300 գ
5. Սամիթ – 1 փունջ
6. Մաղադանոս – 1 փունջ
7. Կանաչ սոխ – 1 փունջ
8. Սոխ – 1 հատ
9. Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Ֆարշը տապակել: Այնուհետև տապակել կտրատված սոխը, ավելացնել ֆարշին: Լցնել քերած պանիրը, կտրատած կանաչիները և հում ձվերը:
2. Տապակի վրա փռել շերտավոր խմորի կեսը, վրան լցնել միջուկը և ծածկել խմորի երկրորդ կեսով: Եզրերը լավ ամրացնել: Վրան պատառաքաղով անցքեր անել և ձու քսել:
3. Թխել տաք ջեռոցում մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը