Բաքվին համարժեք չարձագանքելը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի. Այվազյանը՝ ՀԱՊԿ երկրների դեսպաններին

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):

Հանդիպման առանցքում էր մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ չանսալով և արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ։

Տեսանյութեր

Լրահոս