Նախկին ԲՀԿ-ականը Փաշինյանի թիմում հանգրվանելու հայտ է ներկայացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ամիսներ առաջ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որոշ տեղեկություններով, ամեն ինչ անում է իշխանական ճամբարում հանգրվանելու եւ ընտրացուցակ մտնելու համար։ Մասնակցելո՞ւ եք առաջիկա ընտրություններին․ մեր հարցին Բագրատյանը երեկ ուշագրավ պատասխան տվեց.

«Ես մասնակցության հայտ ներկայացրել եմ, բայց դեռեւս որոշում չի կայացվել, երբ կկայացվի, բոլորս էլ կտեսնենք՝ որ ցուցակում եմ»։

Ո՞ւմ եք ներկայացրել Ձեր հայտը՝ իշխանությա՞նը։ «Չեմ մեկնաբանում»։

Պատերազմից հետո այդ թիմից շատերը հեռացան, Դուք ինքներդ խնդրել եք, որ ընդգրկվե՞ք նրանց շարքերում։ «Չեմ մեկնաբանում»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31