Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները:
Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տիկնոջ՝ Ագաթա Կոռնհաուզեր-Դուդայի հետ միասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 26-ին, երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հաղորդվում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում։
Թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է և դա, ըստ էության, ոչ ոքի չի խանգարում, նեղություն չի տալիս, ոչ ոքի ազգային արժանապատվությունը չի խոցում, անվտանգության սպառնալիք չի դիտարկվում: Կրկնում եմ՝ ոչ մեկի։ Հայաստանում ամեն ինչ ընկալվում է նորմալ և ամեն ինչ նորմալ է: Եթե այդպես չլիներ, գոնե, մեղմ ասած, անհամաձայնություն կդրսևորվեր, իսկ թե ինչ էր լինում Հայաստանում մինչև 2018թ., երբ կտրում էին 1 ծառ, փակում էին 1 առու կամ կառուցում էին 1 գես, բոլորն են հիշում: Եվ դա նորմալ էր, իսկ հիմա «նորմալը» լռությունն է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուընկալվել են Լեհաստանից ժամանած լեհ և հայ բարեգործներ, որոնց ջանքերով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ծավալուն մարդասիրական օգնություն էր ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի Հանրապետության բնակչությանը:
Կասպից ծովը կարող է Արալյան ծովի բնապահպանական աղետի կրկնությանն սպասել, եթե չպահպանի իր ջրային պաշարները: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտարարել է Կենտրոնական Ասիայի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Բուրիանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած քննարկումը՝ ՀՀ տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ. ՈՒՂԻՂ։
Բեյրութում մայիսի 25-ի առավոտյան կյանքից հեռացել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը:
Հայաստանի ուժային եռամարտի հավաքական թիմը մասնակցեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռսմարտի Եվրոպայի առաջնությանը:
Այնպես որ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը շատ ճիշտ կանի, եթե մինչ ընտրությունները մնացած այս գրեթե մեկ ամիս ժամանակն օգտագործի Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության դերակատարությունն ընգծելու համար։ Դաշինքի նոր անունը լիարժեք տարածելու և մարդկանց ականջին «նստեցնելու» ժամանակ այդքան էլ չկա։ Իսկ ահա Հանրապետական «սիմվոլիկան» բոլորին արդեն ճանաչելի է և լավ աշխատող»։
Այսօր 14:30-ի սահմաններում Էջմիածնի մշակույթի տանը հայտնաբերվել է երիկտասարդ տղամարդու դի, ով ոստիկանության սերժանտ է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Ինչ-ինչ պատճառներով նրանք այսօր չկային։ Հիմա հարց է առաջանում, դաշի՞նքն է թաքուն միջոցառում անում, թե՞ իշխանությունն է ամեն կերպ փորձում հանրությունից թաքուն պահել այդ միջոցառումը, ինչպես և երկրում կատարվելիք մի շարք բաներ։ Ամեն դեպքում, կրկին, 30-ից ավել լրատվական ներկա են եղել, մի մասն էլ աշխատել է օնլայն, այնպես որ հասարակության հետ կոմունիկացիայի խնդիր հաստատ չի եղել ու չի լինելու։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել է «միջազգային նորմերին հասցված ուղղակի անարգանք» եւ հանձնարարել միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Մայիսի 25-ին՝ կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
«Սկի մի հատ նորմալ բաժակ չեք տրամադրում, աթոռները ամենաչոր աթոռներն են». ավագանու անդամը դժգոհում է
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 24-ին Արճիս գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Վոլոդյա Ք.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացը (նստավայրը՝ Կիև):
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը:
Մալիում զինվորականները ձերբակալել են երկրի ժամանակավոր նախագահ Բա Նդաուին եւ կառավարության ղեկավար Մոքթար Ուանին: Նրանց մայիսի 25-ին տեղափոխել են Բամակոյի մերձակայքում գտնվող Կատիի ռազմակայան:
«Երևանը չի կարող ապրել բնականոն կյանքով, եթե սահմանամերձ տարածքների բնակիչների կյանքը վտանգված է»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Այսօր մարդիկ կան, որոնք ինձ ձեռնոց են նետել, ասում են՝ ես իրավունք չունեմ ՀՀ-ում ապրելու. Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի ասածին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններին, թե ընտրություններում աջակցության դիմաց տրվում են քրեական հետապնդումները դադարեցնելու խոստումներ:
Դեղին ծովում ձկնորսավ է շրջվել Չինաստանի հյուսիս – արեւելքում:
Տու-22մ3 երեք հեռահար ռմբակոծիչները թռիչք են իրականացրել Սիրիայի Արաբական Հանրապետության «Խմեյմիմի» ռուսաստանյան ռազմակայան. այդ տեսակի ինքնաթիռների բազավորումը «Խմեյմիմ»-ի օդակայանում իրականացվում է առաջին անգամ: Այդ մասին մայիսի 25-ին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ես չգիտեի, որ ՀՀ-ում ապրում են ու շնչում նման մարդիկ. Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Վարդանյանի մասին
Օձունի բնակիչները որպես հիմնական խնդիր նշեցին ճանապարհների ոչ բարվոք վիճակը։ Ճանապարհների խնդիրը կարևորվեց ոչ միայն տեղի բնակչության, այլ համայնքում տեսարժան վայրերը զբոսաշրջային բիզնեսի համար առավել հասանելի դարձնելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: