Բաժիններ՝

Գվարդիոլան` Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ իսպանացի Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ:  Գվարդիոլային ընտրել են լիգայի մենեջերների ասոցիացիայի անդամները: Այն արհմիություն է, որտեղ ընդգրկված են Անգլիական ֆուտբոլային լիգայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի, Անգլիայի ազգային և տարիքային տարբեր խմբերի հավաքականների մարզիչները:

«Ուրախ և հպարտ եմ երկրորդ անգամ այս մրցանակին արժանանալուս համար: Օգնականներս ևս արժանի են մեծ գնահատանքի»,- ասել է Գվարդիոլան:

Դեռևս մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Անգլիայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31