Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը: Զելենսկին այս մասին ասել է «YES Brainstorming» ֆորումի ժամանակ:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-15-ը տեղի կունենան Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին կմասնակցի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Թուրքական «Duvar» լրատվական կայքում սյունակ վարող վերլուծաբաններից Մուրադ Յեթքինն անդրադարձել է Էրդողանի սեպտեմբերի 19-ից 22-ը ԱՄՆ կատարելիք այցին՝ փորձելով գնահատել Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ի շահ պետության և ժողովրդի:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում:
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթյա շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս:
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Ազատ մամուլն ու խոսքի ազատությունն անգնահատելի արժեք են ժողովրդավարական հասարակություններում: Ձեզ մաղթում եմ, որ շարունակեք խթանել այլակարծությունն ու Ձեր լսարանին մատուցեք օբյեկտիվ, բազմակողմանի ու անաչառ ինֆորմացիա:
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները սեպտեմբերի 10-ին մեկնել են մարտական դիրքեր։
2020 թվականին աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած առաջին 25 երկրների ցուցակում Թուրքիան 17,7 միլիարդ դոլարով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։
Անցած 17 տարիների ընթացքում սկզբում՝ միայն թերթի, ապա՝ նաև www.168.am կայքի միջոցով մենք փորձել ենք ընթերցողին հասցնել հնարավորինս օպերատիվ, անաչառ ու բազմակողմանի տեղեկատվություն։ Այս ամբողջ ժամանակահատվածում «168 Ժամ»-ը և նրա աշխատակազմի բոլոր ներկայացուցիչներն անցել են ամենատարբեր փորձությունների ու դժվարությունների միջով, հաղթահարել են անհաղթահարելի թվացող շատ մարտահրավերներ, որոնց պակասը չի զգացվում նաև ու հատկապես այսօր՝ այս խառնակ ժամանակներում։
Ռուսաստանը եւ Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձեւավորելու շուրջ:
«Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Սուսաննա Տոնոյանը վերը նշված անձանց, ինչպես նաև Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին առաջարկել, խոստացել և տրամադրել է ընդհանուր ավելի քան 800.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վերջիններս պահել են իրենց, իսկ մնացած մասը բաժանել մարզի ընտրողներին` յուրաքանչյուրին 10 000-ական ՀՀ դրամի չափով»:
Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը 2021թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 07:40-ի սահմաններում, «OPEL» մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել:
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։
Աֆղանստանից փախստականների չվերահսկվող հոսքի ռիսկներն անհանգստացնում են ՌԴ-ին եւ Կենտրոնական Ասիայի, ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի երկրները կապեր են պահպանում այս հարցի շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը Հանրապետության հրապարակում գունագեղ տոնակատարությամբ ոչ թե հարգելու են հերոս տղերքին, այլ պարզապես տոնելու են թշնամու հաղթանակը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այց մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին դարի նախագիծ է որակել ինըկիլոմետրանոց թունելի եւ Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում։
Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն:
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թոլ-Ավիվ- Իսլամաբադ: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Բրիտանայի, Պակիստանի, Իսրայելի այդ պահին (նաև այս պահին) մեր դեմ գործելն իրենց մեծ քաղաքականության շահերի ածանցյալն է:
Դատարանն ավարտել է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը։Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը կհրապարակվի այսօր, ժամը՝ 15:00-ին:
Իսրայելը Ռուսաստանի հետ աշխատում է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային լուրջ էսկալացիայի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարության ղեկավար Յաիր Լապիդը։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերին։
Իր կյանքով եւ քայլերով դժբախտն ու դժգույնը «գունագեղ» բառը միտումնավոր նետեց եւ մարդիկ դա վերցրին ու սկսեցին քննարկել, դժգոհել, զայրանալ․․․։ Մարդիկ որքա՜ն հեշտ են տրվում մանիպուլյացիաների․․․