Բաժիններ՝

Մեքենայից կռփազենք ու թմրանյութ է հայտնաբերվել

Հունվարի 31-ին Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 19-ի սահմաններում Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիսի պոլիկլինիկայի մոտից, «ՎԱԶ- 21124» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի 29-ամյա մի բնակչի:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կռփազենք, մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ ու նույնատիպ զանգվածով թղթե փաթեթ: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերված բուսական զանգվածը, որ թմրանյութ էր, պատրաստել էր նախորդ տարվա աշնանը վայրաճ կանեփի թփերից և պահում էր իր օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ:Հանգամանքները պարզվում են:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս