Բաժիններ՝

Վերականգնվել է պատճառված 805 մլն դրամի վնասը

Վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակներում վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը:

Առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28