Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից:
Ի դեպ, առաջին գրառմամբ ներկայացրել էի իմ քաղաքական (կուսակցական) դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանի որոշման վերաբերյալ, որով վերջինս ՀԱՊԿ շրջանակներում հայկական զորքեր էր ուղարկելու Ղազախստան։ Իսկ երկրորդ գրառումս կապված էր վերոնշյալ քաղաքական դիրքորոշման համար ինձ ոստիկանություն հրավիրվելու և քաղաքական մոտիվներով քրեական հետապնդման ենթարկվելու հետ։
Հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաներին տրվող 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունման կարգը ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Իմունացման խորհուրդը հաստատել է պատվաստման 2022 թվականի ազգային պլանը, որի համաձայն՝ մինչեւ հուլիս կորոնավիրուսի դեմ պետք է պատվաստված լինի Վրաստանի բնակչության 70 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ժամանակակից բազմաթիվ երգիչներ իրենց առաջին քայլերն արել են հենց Արթուր Գրիգորյանի հիմնադրած և գլխավորած, բազմաթիվ կատարողների համար հարազատ տուն դարձած Երգի պետական թատրոնում՝ բացահայտվելով ու կայանալով նաև նրա հեղինակած երգերի շնորհիվ:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, ստանձնելով ընտրանու «ղեկը», հայկական բասկետբոլը կարող է հասցնել այլ մակարդակի: Կալամյանը շուրջ 30 տարվա փորձ ունի NBA-ում, ինչն ի նպաստ դնելով հայկական բասկետբոլի զարգացման գործում, կարող է հիմք դնել նոր՝ այլ որակի հավաքական ունենալու երազանքին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Իտալիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Լուիջի դի Մայոն եւ Ժան Իվ լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ուկրաինական սահմանին եւ Ուկրաինայի արեւելքում իրադրության վերջին զարգացումները»:
Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատար է կանգնեցրել, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ։
«Հանդիպումը նվիրված կլինի երկկողմ եւ տնտեսական հարաբերություններին, ուկրաինական հակամարտությանը, եվրոպական անվտանգությանը, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին եւ կլիմայական քաղաքականությանը»,- նշել է Բյուխները: Բանակցություններից հետո, նրա խոսքով՝ պլանավորված է համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Պետությունը կողմ է բոլոր այն գաղափարներին և համագործակցություններին, որոնք ուղղված են սպորտի զարգացմանը: Կանենք մեզնից կախված ամեն բան, բայց պետք է նշել՝ պետությունն էլ իր սահմանափակումներն ու միջոցներն ունի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. փետրվարի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:
Հասարակությանը նորից տարանջատում են.Առողջապահության նախարարությունն օրեր առաջ հայտարարեց COVID-ով պայմանավորված կարանտինի ժամկետները կրճատելու մասին՝ 14 օրվա փոխարեն 7 եւ 10 օր, ինչը փորձագետների գնահատմամբ չունի որեւէ հիմնավորում:
Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ գրել է.
Թուրքիայի Սամսուն քաղաքում փետրվարի 3-ին երկու քաղաքացի հարձակվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կզբաղեցնի Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել էր կո հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության որոշումը:
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։
Բորիս Բախշիյանի գործով նիստը. հրապարակվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդության որոշումը. ՈՒՂԻՂ:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը. ՈՒՂԻՂ:
Այսօր 63 տարեկանում մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։
Պաշտոնական Երևանը լուռ է, ինչը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Համաձայնություն թուրքական նախապայմաններին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները:
COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների վերականգնումը գնահատելու համար պարզ տրամաբանությունը առնվազն պահանջում է համադրել 2021 թվականի տնտեսական աճի և 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշները։ Տարբեր երկրների տնտեսական վերականգնման ցուցանիշները համադրելիս ևս անհրաժեշտ է հաշվի առնել այս պարզ տրամաբանությունը։
Թուրքերը չեն կարող ՀՀ-ն ռազմական ուժով վերցնել, (մեծ հաշվով իմաստ էլ չկա նաև տնտեսապես ու քաղաքականապես) քանի որ կա ռուսական գործոնը։ Թուրքերը հայ-թուրքականին վաղուց ու լավ են պատրաստվել․ ախրիվներն են մաքրել, սփյուռքի ու ՀՀ-ի ցեղասպանության ժառանգների հետ հողային հարցերի ու իրավունքների հարցերը փողով ու կոմպենսացիայով լուծել ու շատ այլ քայլեր են ձեռնարեկել։
Փետրվարի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։
Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները հանդիսանում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ:
2021 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22.000 քաղաքացի։ Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ: