Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարներ Ալեքսանդեր Շալենբերգը, Իվան Կորչոկը եւ Յան Լիպավսկին գտնվում են Լուգանսկի մարզի՝ Կիեւի վերահսկման ենթա մասում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը փետրվարի 7-ին տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ:
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով:
Աֆղանստանում առնվազն 20 մարդ է ողջ-ողջ թաղվել ձնահյուսի հետեւանքով: Այդ մասին հայտնել է աֆղանական Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Արմեն Գրիգորյանը՝ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի մասին. ՈՒՂԻՂ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 8-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Այդ մասին փետրվարի 7-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է 2023թ. կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված քննարկումներին, թե արդյոք Էրդողանը կարո՞ղ է երրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրվել:
«Նորմանդական քառյակի» հանդիպումը խորհրդականների մակարդակով կարողէ տեղի ունենալ այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում:
Իսպանիայի դատախազությունը կփակի այն հետաքննություններից մեկը, որոնք կապված են Խուան Կառլոս Ա-ի գործունեության հետ, որը գահից հրաժարվեց 2014 թվականին: Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել է Cope ռադիոկայանը։
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման գլխավոր թեման կդառնա լարվածությունը Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:
Հարություն Մեսրոբյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին. ՈՒՂԻՂ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Արդարադատության փոխնախարար Մինասյանը որոշել էր իր նվիրվածությունը նիկոլին ապացուցել ընդդիմությանը անվանարկելով։
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների եւ ձնահյուսերի պատճառով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Փետրվարի 7-ին հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են:
Երևանի մակնապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործով դայակը չի կալանավորվի։ Դատարանը մերժել է դայակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Արի պայմանավորվենք, այդ ութերորդ՝ տաքուկ ու սիրտը շոյող նոտայով կսպասենք քո դադարի ավարտին ու կուլիսներից ճառագող քո լույսի ջերմությունը զգալով կրկին կհայտարարեմ՝ բեմահարթակում է ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի զինվորական բժիշկները հումանիտար բժշկական արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բարձրալեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- գրում է Ռուսաստանի ՊՆ կայքը: «Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական խումբը մեկնել է Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ակնաբույժների, ատամնաբույժների, վնասվածքաբանների և քիթ-կոկորդ-ականջաբանների ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ […]
ԱՄՆ-ի հետ ստրատեգիական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում չկա:
Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի։ Իսկ ո՞վ էր կասկածում, որ նոր ստեղծված, քաղաքական հետապնդումների մասնագիտական դատարանի պատանի թմկբահար դատավորն ընդունելու է կալանքի որոշում։
Իսրայելի պաշտպանության բանակը փետրվարի 7-ին հայտնել է 2022 թվականի մարտին պլանավորված ԱՄՆ-ի հետ համատեղ Juniper Cobra հակահրթիռային պաշտպանության ընդգրկուն վարժանքների անորոշ ժամկետով հետաձգման մասին՝ «մի շարք նկատառումներով»:
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը ցանկություն են հայտնել որպես դիտորդ ներգրավվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկման շրջանակներում: