Տիգրան Խզմալյանի և Արամ Սարգսյանի կուսակցությունները ցանկություն են հայտնել ներգրավվել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին

«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը ցանկություն են հայտնել որպես դիտորդ ներգրավվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկման շրջանակներում:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ իրենց նպատակն է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին.

«Մենք փորձելու ենք քաղաքականացնել ձեր աշխատանքը, քանի որ մեզ համար այս հանձնաժողովն առանցքային է: Մենք համոզված ենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովն է այն առանցքը, որտեղ պետք է լուծվեն անվտանգային, տնտեսական զարգացման հարցերը և այլ շատ հարցեր»,- նշեց Խզմալյանը:

Նրա խոսքով՝ «Հայաստանի Եվրապական կուսակցությունը» կապեր և գործնական հարաբերություններ ունի եվրոպական մի շարք կուսակցությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28