Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի
Հաննրապետության տարածքում`
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի փետրվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.50C (1979թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.10C (1968թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.60C