
Մակնապարտեզում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու գործով դայակը չի կալանավորվի

Երևանի մակնապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործով դայակը չի կալանավորվի։ Դատարանը մերժել է դայակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ դայակի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք: