
Ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները որակավորված բժշկական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մոտ 50 բնակչի

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի զինվորական բժիշկները հումանիտար բժշկական արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բարձրալեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- գրում է Ռուսաստանի ՊՆ կայքը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական խումբը մեկնել է Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ակնաբույժների, ատամնաբույժների, վնասվածքաբանների և քիթ-կոկորդ-ականջաբանների ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, մոտ հիսուն մարդ ենք ընդունել»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։
Բնակչության ընդունելության ժամանակ տարբեր մասնագիտությունների բժիշկներ որակյալ բուժօգնություն են ցուցաբերել գյուղի մոտ 50 բնակչի։
«Ռուսական խաղաղապահ ուժերը ժամանել են մեր Ճանկաթաղ գյուղ և բուժօգնություն ցուցաբերել մեր բնակչությանը։ Շատ շնորհակալ եմ այս ամենի համար», ասել է տեղի բնակիչ Էլյա Պողոսյանը։
Այս տարվա սկզբից ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 200 բնակչի։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի, ԱՀ Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հրադադարի ռեժիմ է սահմանվել։ Լեռնային Ղարաբաղում հրադադարը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի
Դաշնության խաղաղապահ զորախումբ»,-գրում է ռուսական mil.ru կայքը: