Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է այն լուրերի առնչությամբ, համաձայն որի Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը գերձայնային հրթիռներ է արձակել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը գրառում է կատարել իր Instagram-ում՝ նվիրված երգիչ եւ կոմպոզիտոր Հայկո Հակոբյանին, ով այսօր մահացել է կորոնավիրուսով հիվանդությունից հետո առաջացած բարդություններից:
Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:
Հանդիպման նախաձեռնությունը G-20-ում նախագահող Իտալիայինն է: Հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևչափով:
Ոմանք կազմեցին կամավորական խմբեր և մեկնեցին ռազմաճակատ կռվելու, ոմանք լծվեցին տեղեկատվական հարթակում պայքարելու գործին, ոմանք իրենց ռեսուրսներն ու կապերը գործի դրեցին հումանիտար օգնություն հավաքագրելու և սոցիալական խնդիրները լուծելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այս ամենով հանդերձ, սա ամենևին էլ այն պահը չէ, երբ կատարվածը պետք է ընկալենք դանտոնյան ոգով ազդարարված այն ճշմարտությամբ, թե իբր «հեղափոխությունը խժռում է իր զավակներին…» Սա այն պահն է, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ցանկացած անհեռատես քայլ օրինաչափորեն տանելու է այնտեղ, որտեղից դուրս գալով՝ դու զրկված ես լինելու ինքդ քեզնից…»։
«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Առանձին դեպքերում նրանց հաջողվել է նշված պատրվակներով ստանալ առաջարկված խոշոր չափերի գումարների մի մասը, սակայն խարդախությամբ նրանցից հափշտակություն կատարելու իրենց հանցավոր մտադրությունները տվյալ անձինք մեծամասամբ մինչև վերջ իրականացնել չեն կարողացել, քանի որ իրացված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից:
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահվան մասին։
Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել 62-ամյա Մեհմեդ Շահ Թեքիներին: Նրան մեղադրանք է առաջադրվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկո, լույսերի մեջ լինի հոգիդ։ Հայկո, տեսակետ ու դիրքորոշում ունեցող արվեստագետ։ Աբգարիս նման երկինք գնացիր սեպտեմբերի 29–ին։ Հայկո, դու ավելի ողջ ես, ավելի ներկա քան դեմք չունեցող, քծնող ու սողոցող, այսպես կոչված, մտավորականները։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
«Սպուտնիկ V»-ով պատվաստված անձանց տեղաշարժումը սահմանափակելու Փարիզի գործողությունները դժվարացնում են Մոսկվայի աշխատանքը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ խախտում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի դրույթները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ԱԳ նախարարությունում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը:
Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում։
48 տարեկանում կյանքից հեռացավ սիրված երգիչ Հայկոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ երգերի ու գեղարվեստական ֆիլմերի երաժշտության հեղինակ Հայկ Հակոբյանը։ Հայկոն էլ վարակվել էր COVID-19 հիվանդությամբ: Մոտ 10 օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ «հիանալի հանդիպում» է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցի շուրջ զրուցել է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանի հետ։
«Թալիբան» աֆղանական իսլամական շարժումը ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ։
Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։
Եվրատեսիլ երգի մրցույթի «Թվիթեր»-ի միկրոբլոգը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան առիթով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում ռուս-թուրքական գործողություններին:
Այսօր, կյանքի 48-րդ տարում, շուրջ 10 օր քովիդի դեմ դաժան պայքար մղելուց հետո իր երկրային կյանքի ուղին սկսեց տաղանդաշատ երգահան, երգիչ, ՀՀ վաստակավոր երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան): Տաղանդաշատ երգչի, կոմպոզիտորի ու պարզապես լավ մարդու մահը սգում են թե արվեստագետները, մշակույթի, քաղաքական գործիչները, թե հասարակ մարդիկ: «Հայկոս, բարի ճանապարհ Վերև»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։ Երգչուհի […]
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է երկրի կառավարող կուսակցության ղեկավար, նա կդառնա Ճապոնիայի նոր վարչապետը։
Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) անժամանակ մահվան մասին:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը:
2021թ․ օգոստոսի 24-ին MedRxiv.org ինտերնետային կայքում տեղադրվել է իսրայելական աշխատաքային խմբի հետազոտությունը, որի հեղինակներից են Սիվան Գազիթը, Ռոյ Շլեզինգերը, Գալիթ Պերեցը և այլք։