Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 32 դեպք

Հայաստանում մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 286 դեպք, որից 409 հազար 277-ը`առողջացած, 8593-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2748 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, առողջացել է 81 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 949 հազար 129-ի:

 

Տեսանյութեր

Լրահոս