Բաժիններ՝

Արցախի միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են

Առատ ձյան պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը՝ դժվարանցանելի է: Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում:

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն, միաժամանակ կատարվում են մաքրման աշխատանքներ:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս