Բաժիններ՝

Կոտրել են Անդրանիկի փողոցի խանութներից մեկի մուտքի դռան ապակին…

Փետրվարի 10-ի առավոտյան ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Անդրանիկի փողոցի խանութներից մեկի մուտքի դռան ապակին:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության և փորձաքրեագիտական վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով դեպքից մեկ ամիս անց պարզեցին, որ գաղտնի հափշտակությունը կատարել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ։

Մարտի 10-ին նրանք Երևանի Օհանովի փողոցում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին: Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդները նույն եղանակով գողություններ են արել նաև Մալաթիա վարչական շրջանի այլ խանութ-սրահներից։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս