Բաժիններ՝

Հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո. ՃՈ

Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի ավարտել խաչմերուկի անցումը։ Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնալիք է ճանապարհային երթևեկության անվտանգության և առաջին հերթին հենց հետիոտնի կյանքի ու առողջության համար, հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031