Բաժիններ՝

Արցախի ՆԳՆ-ն բնակիչներին հորդորում է գազի օգտագործման ժամանակ զգոնություն ցուցաբերել

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը բնակիչներին հորդորում է լինել ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

«Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը՝ նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը: Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը»,- նշված ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունը հորդորում է նաև ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112 կամ գազի վթարային ծառայություն՝ 1-04:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս